Համացանցում տարածված լուսանկարի հետքերով. խախտում կատարած մեքենայի վարորդը հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 23-ին համացանցում մի լուսանկար էր տարածվել, որում երեւում է մի մեքենա՝ կայանած ճանապարհի հեծանիվների համար նախատեսված հատվածում։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 24-ին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են մեքենան։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
«Հարգելի վարորդներ, եւս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանությունը հետեւողական է»,-ասված է հաղորդագրության մեջ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



