Հայտնի է Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների ինքնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 17:15-ին սահմաններում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: ԱԻՆ-ը նոր մանրամասներ է ներկայացրել երեք զոհի և երեք վիրավորի վերաբերյալ:
Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մար տունի հատվածի մոտ 20-րդ կմ-ին «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Կ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել մոտակա ձորը:
Վարորդը և երկու ուղևոր (Անի Ե., ծնված 1978 թ. և Սյուզի Կ., ծնված 2001 թ.) տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորները (Նոնա Կ., ծնված 2003 թ., Սուսաննա Կ., ծնված 1958 թ. և Դերենիկ Կ., ծնված 2009 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Փրկարարները տուժածներին դուրս են բերել ձորից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև քաղաքացիները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացիների դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



