ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական եկամուտների կոմիտեն տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը՝ 1 մլն 938 հազար դրամով՝ առանց փաստաթղթերի ապրանք մատակարարելու համար: Այս մասին մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվական ծառայությունից:
Նույն պատճառով մոտ 1 մլն դրամ տուգանվել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Բութան» ՍՊԸ-ն:
Վերջին երկու ամսում ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման խախտումների 70 դեպք, որոնց համար տուգանքը կազմել է շուրջ 50 մլն դրամ:
Ամենախոշոր տուգանքի ենթարկվել է «Նազարեթ սպորտ» ընկերությունը՝ ավելի քան 15 մլն դրամ:
Նշենք, որ «Ֆլեշ» ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Բարսեղ Բեգլարյանին։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



