Արագածոտնի մարզում փայտով բարձված ЗИЛ-ը, բախվելով Opel-ին, կողաշրջվել է․ կա վիրավոր (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 07:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Փարպի գյուղի բնակիչ Ժորա Մկրտչյանի վարած Opel մակնիշի 36 ԼP 393 համարանիշի և Իջևանի բնակիչ Արտակ Իսրայելյանի վարած ЗИЛ մակնիշի 35 GR 020 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել փայտով, կողաշրջվել է, իսկ վարորդներից Ժ. Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:



1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



