Հայտնի է դարձել, թե երբ էկրան կբարձրանա «Սև հովազ» ֆիլմի երկրորդ մասը
ՄՇԱԿՈՒՅԹMarvel Studios-ի նկարահանած «Սև հովազ» (Black Panther) ֆանտաստիկ ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան տեղի կունենա 2022թ.-ի մայիսի 6-ին: Այս մասին ասված է ստուդիայի թվիթերյան էջում, ընդ որում՝ նշվում է, որ ֆիլմի ռեժիսորը կրկին Ռայան Կունգլերը կլինի:
Հիշեցնենք, որ ֆիլմի առաջին մասն էկրան էր բարձրացել 2018թ.-ին: Այն համաշխարհային կինովարձույթում գտնվելու մոտ 4 շաբաթվա ընթացքում 1 մլրդ դոլար էր հավաքել:
Ըստ ֆիլմի սյուժեի՝ հարյուրամյակներ առաջ հինգ աֆրիկյան ցեղեր կռվում էին երկնաքարի համար, որը պարունակում էր վիբրանիում: Կռվողներից մեկը կուլ է տվել «սրտաձև խոտ» և արդյունքում ստացել գերմարդկային կարողություններ, ուժեր: Նա դարձել է առաջին «Սև հովազը» և միաձուլել բոլոր այդ ցեղերը:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



