ՊՆ-ում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք ռազմավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև 2019թ. 2-րդ ուսումնական փուլի մեկնարկի հետ կապված հարցեր:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



