Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի մեծ վարչապետ կդառնա. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի մեծ վարչապետ կդառնա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես իսկապես հավատում եմ, որ Բորիս Ջոնսոնը կդառնա Մեծ Բրիտանիայի մեծ վարչապետ, մենք հավանում ենք միմյանց, եւ մենք երկուսուկես հիանալի օր ենք ունեցել»,- ասել է Թրամփը Ֆրանսիայում Յոթնյակի մամուլի ասուլիսում։ «Ես սպասում էի, որ նա վարչապետ դառնա մոտ վեց տարի։ Ես նրան ասացի. «ինչո՞ւ այդքան երկար սպասեցրիր»,- ասել է նա, տեղեկացնում է Reuters-ը։
Նշենք, որ Ջոնսոնը եւ Թրամփը առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել են Բիարիցում, «Մեծ յոթնյակի» շրջանակում։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



