Սյունիքում Opel-ը բախվել է բնակելի տան դարպասին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել տան բակում. կա վիրավոր. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Աճանան բնակավայրի բնակիչ, 51-ամյա Վալերիկ Ն.-ն իր վարած Opel Vectra մակնիշի 34 QL 316 համարանիշի ավտոմեքենայով Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան երկաթե դարպասին, կոտրել այն և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել տան բակում:
Վթարի հետևանքով վարորդ Վալերիկ Ն.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



