Խնձորեսկի 20-ամյա բնակիչը դանակով երեք անգամ հարվածել է ընկերոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 25-ին, ժամը 22.50-ին, ինքնակամ ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Խնձորեսկ գյուղի 20-ամյա մի բնակիչ և հայտնել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց գյուղի «Տախտի հող» կոչվող տարածքում, վիճաբանություն ժամանակ, իր մոտ եղած դանակով երեք անգամ հարվածել է ընկերոջը՝ պատճառելով վնասվածք, որից հետո նրան տեղափոխել է Գորիսի հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Նա նաև ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Հիվանդանոց տեղափոխվածը հրաժարվել է հաղորդում տալուց: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



