Էվա Խաչատրյանը՝ «Պատվից առավել» սերիալում իր դերի եւ խաղընկերների մասին
ԼԱՅՖԷվա Խաչատրյանը միացել է «Պատվից առավել» հեռուստասերիալի մեծ թիմին եւ նկարահանվում է նախագծի երկրորդ եթերաշրջանում: Իսկ մինչ առաջարկը դերասանուհին Կամերային թատրոնի ստեղծագործական կազմի հետ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացմամբ մասնակցել է Գդանսկի Շեքսպիրյան փառատոնին:
«Աշխարհի ամենագեղեցիկ թատրոններից մեկում խաղացինք մեր ներկայացումը, այնուհետեւ եղավ ասուլիս, որի կազմում շատ հայտնի շեքսպիրագետներ էին: Գովեստի բազմաթիվ խոսքեր լսեցինք: Մեր ներկայացումը մրցութային չէր, մենք հրավիրվել էինք մասնակցելու փառատոնին: Ուրախ եմ, որ մեր մասին բազմիցս խոսվել է, նույնիսկ հոդվածներ են եղել: Մեծ պատիվ էր լինել այդ թատրոնում, ըստ արժանվույն ներկայանալ եւ լավ տպավորություններ թողնել»,-ասել է Էվան եւ ավելացրել.«Որոշ դերասաններ, այդ թվում՝ նաեւ ես, արժանացանք շատ լավ խոսքերի, նույնիսկ առաջարկում էին գնալ եւ սովորել այնտեղի համալսարաններից մեկում: Այս փառատոնը բավական հետաքրքիր հետք թողեց»: