Ծեծկռտուք՝ Երեւանի «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում․ 4 հոգի բերման է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 24-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Շառլոտ Կաբարե» գիշերային ակումբում, հայտնում է Shamshyan.com-ը:
Այդ օրը ժամը 05:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է, և լսվում են հայհոյանքներ:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Սպարտակ Ծ.-ն և Ազատ Ա.-ն նշված ակումբի պատասխանատուներն են:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



