Հնագետների սիրողական զույգը գտել է պատմության մեջ ամենամեծ գանձերից մեկը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդամ Սփեթլսը եւ Լիզա Գրեյսը հայտնաբերել են 2600 հազար հատ դրամներ, որոնց տարիքը գնահատվում է 1000 տարեկան, տեղեկացնում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով Daily Mail-ին։
Դրամները հատվել են անգլոսաքսոնական վերջին՝ Հարոլդ II թագավորի օրոք, որին գահին փոխարինել է Վիլհելմ Նվաճողը։ Հարոլդը գահին ընդամենը ինն ամիս է եղել (նա զոհվել է Հասթինգսի ճակատամարտում), դրա համար էլ նրա պատկերով դրամները չափազանց հազվադեպ են։ Իսկ բրիտանացի հնագետները՝ սիրողական մակարդակով, մի ակնթարում միլիոնատերեր դարձան. գանձի գնահատումից հետո իշխանությունները կփոխհատուցեն նրանց գտածոյի արժեքը։ Իհարկե, կեսը ստիպված կլինեն տալ հողի սեփականատիրոջը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



