Մեղմ կերպար. Աստղիկ Սաֆարյանը՝ գեղեցիկ դիմաահարդարմամբ
ԼԱՅՖ
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարում երգչուհին սպիտակ բլուզ է կրում։ Աստղիկ Սաֆարյանը նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել է գեղեցիկ սանրվածքը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին մուգ գույնի հագուստ էր կրում, որն ընդգծում էր նրա սլացիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանը, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, արտահայտիչ շպարով էր։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, կադրում տեսանելի էր նաեւ արեւային ակնոց, աքսեսուար, որը կարելի է երգչուհու ոճի անբաժանելի մասը համարել։ «Բարի առավոտ»,- հրապարակումն անգլերենով մեկնաբանել էր նա։