Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուղղու­թյու­նը՝ Սանկտ Պե­տեր­բուրգ.եր­կու հնա­մյա քա­ղաք­նե­րի մի­ջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն ինձ Երևանից տեղափոխում է Սանկտ Պետերբուրգ: Անվտանգության կանոնները և այլ տեղեկատվությունը հրամցվում է ռուսերենով և անգլերենով: Հասկանալի է՝ ավիաուղիները հայկական չեն, սակայն այս դեպքում, օրինակ, տեղափոխում են հիմնականում հայ ուղևորների, իսկ գուցե ճիշտ կլինի նաև հայերե՞ն մատուցել որոշակի տեղեկատվություն:

Մարդկանց հետ աշխատելու նման փորձի ականատես եղա Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, որտեղ չվերթների մասին ինֆորմացիան, բացի ռուսերենից և անգլերենից, մատուցվում էր նաև չինարեն՝ հաշվի առնելով քաղաք ժամանող և մեկնող մեծ թվով չինացի զբոսաշրջիկների հարմարավետությունը: Վայրէջք Պետերբուրգում:

Հաղորդագրություն ՀՀ ԱԳՆ-ից՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան, Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության հասցեների տվյալներով և որ համարով կարող եմ զանգահարել արտակարգ իրավիճակների դեպքում: Սա, ինչ խոսք, հաճելի է. օտար երկրում քեզ միայնակ չես զգում:

Օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն

Անցնելով բոլոր անհրաժեշտ ստուգումները՝ ցանկանում եմ հյուրանոց հասնել: Հաճախ ենք լսում, որ Հայաստանում տաքսու վարորդները հատկապես զբոսաշրջիկներից մեծ գումար են պահանջում նրանց հյուրանոց հասցնելու, կամ էլ մի կետից մյուսը տեղափոխելու համար: Նույնը տեղի է ունենում նաև այլ քաղաքներում:

Այնպես որ, ավել գումար չվճարելու համար կարելի է օգտվել ավտոբուսներից, որոնք մի քանի րոպեի տարբերությամբ մեկնում են օդանավակայանից դեպի Մոսկովյան պողոտա, իսկ այնտեղից արդեն մետրոյով կարող եք հասնել քաղաքի կենտրոն: Դա կարժենա անձը 85 ռուբլի, եթե ունեք ուղեբեռ՝ մետրոյում պետք է ևս 45 ռուբլի վճարեք: Երևանում ևս կարելի է դիմել ավտոբուսների օգնությանը:

Սա ավելի մատչելի տարբերակ է: Գումարային առումով գրեթե նույն պատկերն ենք ունենում: Մինչդեռ տաքսիների դեպքում գումարի չափն անկանխատեսելի է:

Քաղաքի մշակութային տեսքը չի խաթարվում

Քաղաքի կենտրոն ուղևորվելիս ճանապարհին բարձրահարկ, նոր շենքեր են: 3040 րոպեից պատկերը փոխվում է՝ հուշարձաններ, հնամյա շենքեր, քաղաքը մշակույթով է շնչում: Նախանձում եմ:

Քանի՞ հնամյա հուշարձան ունենք մեր Երևանում, որ կարող ենք ցույց տալ զբոսաշրջիկներին, քանի՞սը դեռ չենք հասցրել քանդել և տեղը բարձրահարկ հյուրանոց կամ էլ էլիտար շենք կառուցել: Այնտեղ անգամ շինարարության ժամանակ շենքերի նկատմամբ յուրահատուկ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում: Դրանք ծածկում են հատուկ ցանցերով, սկսում նորոգել և մաքրել:

Զբոսաշրջիկների հարմարավետության մասին

Զբոսաշրջիկների հոսքը մեծ է՝ իտալացիներ, չինացիներ, սկանդինավյան երկրների ներկայացուցիչներ, նաև Ռուսաստանի այլ քաղաքներից իրենց երկրի հյուսիսային մայրաքաղաք ժամանածներ:

Երևանում կամ էլ մայրաքաղաքից դուրս, երբ զբոսաշրջիկների խմբի եմ հանդիպում, զբոսավարը բառացիորեն բղավում է, երբ նրանց ներկայացնում է քաղաքի պատմությունը: Այս դեպքում պատկերն այլ էր: Զբոսաշրջիկներն ունեին սարքեր, զբոսավարը քայլում էր նրանց առջևից և պատմում քաղաքի, թանգարանային նմուշների մասին, իսկ վերջիններս էլ ականջակալների միջոցով լսում էին պատմությունները:

Եթե ունենք այս պրակտիկան, շատ ավելի լավ, եթե ոչ, ապա, կարծում եմ, արժե կիրառել:

Աղբահանության մասին

Պետերբուրգում աղբամանները պլաստիկե կամ փայտյա չեն, այլ քարից: Մի կողմից դրանք միաձուլված են քաղաքի ընդհանուր կոլորիտին, մյուս կողմից էլ կոտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է: Փողոցները մաքուր էին, թուղթ կամ պլաստիկե շիշ նետող չէիք հանդիպի:

Բացառություններ միշտ էլ լինում են: Կարևոր է հասկանալ, որ այս դեպքում չէին աղտոտում մաքուր փողոցները: Ուստի նախքան այլ քաղաքների օրինակը բերելը, մեր քաղաքային և մարզային իշխանությունները պետք է նախ պայմաններ ստեղծեն, հետո նոր քաղաքացուն պահանջներ ներկայացնեն: Եթե այդ դեպքում էլ նա աղտոտի այգին, փողոցը, ծխախոտի մնացորդը չի նետի աղբամանը, արժե դիմել նաև տուգանքի մեխանիզմի օգնությանը:

Տրանսպորտի առատություն

Քաղաքը լի էր տրանսպորտային միջոցներով՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ: Դե՞ իսկ մետրոյի հարմարավետության և քաղաքի մի ծայրից մյուսը հասնելու, կայարանների առատության մասին չենք խոսում:

Առավոտյան մետրոյում կարող ես անվճար թերթ վերցնել՝ ճանապարհին նորություններին ծանոթանալու համար: Առհասարակ, մետրոյում գիրք ու թերթ կարդացողները մեծամասնություն էին կազմում: Եթե բաց ես թողնում ավտոբուսի քեզ անհրաժեշտ համարը, հաշված վայրկյանների ընթացքում կանգառում կլինի հաջորդը:

Քաղաքի կենտրոնում գործում են երկար ավտոբուսներն ու տրոլեյբուսները, իսկ ահա քաղաքի արվարձաններում կարելի է հանդիպել նաև երթուղայինների, որոնք բավական հարմարավետ են՝ նույնիսկ երկար ճանապարհ գնալու դեպքում:

Կանգառներում կան ցուցանակներ, որոնք հստակ հուշում են՝ այդ կանգառում որ համարի ավտոբուսին կարող ես սպասել:

Բարեհամբույր, ինչպես իմ հայրենակիցները

Պետերբուրգի բնակիչների հարցում ձեր բախտը կբերի: Մարդիկ բարեհամբույր են, պատրաստ օգնելու: Այդ հարցում երկու քաղաքների բնակիչները նման են իրար: Բացառություններ կան ու կլինեն բոլոր երկրներում: 

Երկժամյա հերթ Էրմիտաժ մուտք գործելու համար

Մի քանի տասնյակ մարդուց բաղկացած 5 հերթ (այդքանն եմ տեսել)՝ Էրմիտաժում հայտնվելու համար: Սրան գումարած՝ շատերը տոմսերը նախապես պատվիրել էին էլեկտրոնային տարբերակով կամ էլ գնում էին տերմինալների միջոցով: Գները տատանվում էին 400-700 ռուբլու միջակայքում:

Սա քննարկման այլ առարկա է, բայց ես անկեղծորեն նախանձեցի, շատ նախաձեցի, որ, օրինակ, Հայաստանի ազգային պատկերասրահի կամ էլ Մատենադարանի մուտքի մոտ երբեք նման հերթեր չեմ տեսել:

Նախանձի հետ մեկտեղ հարց տվեցի ինքս ինձ՝ ինչո՞ւ: Գուցե այնքա՞ն էլ լավ չենք ներկայացնում մեր պատմությունը:

Ընդհանուր տպավորություններ քաղաքից

Քաղաքի փողոցներում, Երևանի օրինակով, նստարաններ չկան: Դրանք տեղադրված էին այգիներում: Հարց է ազատ նստարան գտնելու հնարավորությունը:

Մթերային, երբեմն նաև հուշանվերների խանութներում գնումներ կատարելիս տոպրակներ չէին տալիս: Կա՛մ պետք է գնեիր, կա՛մ էլ տեղավորեիր պայուսակիդ մեջ: Մեզ մոտ հազարից մեկ դեպքում գնածդ ապրանքը վաճառողը չի դնի տոպրակի մեջ:

Դոլարը ռուբլիով փոխանակելու ժամանակ բանկում ցանկանում էին գումարից 10 տոկոս պահում կատարել, քանի որ փողի վրա գրիչով նշումներ էին կատարված: Մինչդեռ մեր բանկերում նման նախադեպի չեմ հանդիպել: Հակառակը՝ վերջերս խանութում առևտուր անելիս պատռված 1000 դրամ էին տվել, չէի նկատել, բանկերից մեկն առանց որևէ պահումների փոխարինեց այն մեկ ուրիշով:

Հայաստանից լավ տեղ չկա

Այս նյութով բոլորովին ցանկություն չունեմ գովերգելու օտար քաղաքը՝ անտեսելով ինձ համար աշխարհի ամենասիրուն մայրաքաղաքը՝ Երևանը: Մի քանի օր Պետերբուրգում ավել մնալուց հետո ավելի ակներև կտեսնեի նաև այդ քաղաքի թերությունները, որոնք վստահ եմ՝ կան: Ուղղակի ցանկացած վայր այցելելիս, նորը տեսնելիս, անկախ քեզանից, սկսում ես համեմատել երկու իրականությունները, հարց տալիս ինքդ քեզ՝ իսկ ինչո՞ւ իմ քաղաքում այսպես չէ:

 Ի վերջո, բոլորս էլ ուզում ենք հարմարավետ, մաքուր քաղաքում ապրել, որտեղ խնդիրներին արագ լուծումներ կտրվեն, զբոսաշրջիկների հոսքը չի դադարի տարվա բոլոր եղանակներին, իսկ նրանց մեկնելուց էլ վստահ կլինենք, որ շուտով վերադառնալու են:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Անհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանՎեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի Երթևեկության փոփոխություն՝ Կենտրոն վարչական շրջանումՄայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան«Բարսելոնա»-ն հայտարարեց Կարիմ Ադեյեմիի տրանսֆերի մասին. պաշտոնական Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունԴիլիջանում 42-ամյա ոչ սթափ վարորդը, «Lixiang L7»-ով բախվել է ճամփեզրի բազալտե արգելապատնեշներին, ապա երկաթե դարպասին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր ԱՄՆ-ն պատրաստվում է ընդլայնել գործողությունն Իրանի դեմ․ WSJ Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները Մարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Փաշինյանը դժգոհ է թիմից․ ինչ փոփոխություններ կարող են սպասվելԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Այս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով