Դատարանը մերժել է «Օրենքով գող» Արմեն Ղազարյանի մտերիմ Նվեր Մուրադյանին կալանավորելու միջնորդությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (մականունը՝ «Պզո») մտերիմ Նվեր Մուրադյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից։
«Հրապարակ»-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Արմեն Ղազարյանի մտերիմ Նվեր Մուրադյանը ոստիկանության բաժանմունքում վիրավորում և հայհոյում էր ոստիկաններին:
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, Նվեր Մուրդյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանություն։
Նվեր Մուրադյանը ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



