Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Կարծես թե եկել են պաշտոնները վայելելու և ոչ թե աշխատելու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնում է գյուղատնտեսության ոլորտում գրանցված անկմանը: Կառավարությունը ներկայացնում է 7 տոկոս անկում, մինչդեռ, Բերբերյանի խոսքերով, սա իրականությանը չի համապատասխանում:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է մոտավորապես 15-20 տոկոս՝ հատկապես պտղի, խաղողի, ցորենի, կարտոֆիլի արտադրության և անասնապահության ոլորտներում:

Բոլոր ուղղություններով ծանր վիճակ է: Անասնակերի մեկ հակը 1300 դրամ է` թանկացել է մոտ երկու անգամ: Սա զարմանալի է, քանի որ ամառ է, և մենք բավական անասնակեր պետք է ունենայինք:

Սա, իհարկե, երաշտի հետևանքով է, և կառավարությունը սրա հետ կապ չունի, բայց միևնույն ժամանակ այն պարտավոր էր անասնակերի հարցերը քննարկել մարզպետարանների հետ և այդ խնդիրը լուծել: Մասնավորապես՝ պետք է ժամանակին խոտհունձ անեին: 

Մի կողմից գյուղացիներն անասնակեր կունենային, մյուս կողմից էլ հրդեհների քանակն այսպիսին չէր լինի: Թե ինչով են զբաղված մարզպետները, անհայտ է մնում:

Կարծես թե եկել են պաշտոնները վայելելու և ոչ թե աշխատելու: Ժամանակն է եկել բոլորին իրենց տեղը նստեցնել՝ սկսած բոլոր այն մարդկանցից, որոնք պատասխանատու, ամպագոռգոռ բաներ են ասում, բայց տակը ոչինչ չկա, դատարկություն է:

Ընդհանրապես գյուղացիների աշխատանքները ձախողել են: Այդպես էլ չիմացանք, թե ով է գյուղատնտեսության նախարարության փակման և հիմնական խնդիրների պատասխանատուն:

Այո, մենք համարում ենք, որ նախարարությունները չեն միավորվել, այլ գյուղնախարարությունը փակվել է», - ասում է Բերբերյանը:

Նա անդրադառնում է նաև այս տարվա գյուղատնտեսական ապրանքների հնարավոր դեֆիցիտին: 

Նշում է, որ անցած տարի արդեն Բելառուսից Հայաստան կարտոֆիլ է ներկրվել: «Վերջին 15-20 տարում նման բան չէր եղել, ընդհակառակը՝ 2014 թվականին մենք 54 հազար տոննա կարտոֆիլ էինք արտահանել:

Շուկայում համարյա թե չհայտնվեց բաց գրունտի (բույսի մշակությունը բաց դաշտում- խմբ.)՝ դաշտային լոլիկ: Հիմնականում ջերմոցի լոլիկներն էին, այնպես որ, լոլիկի գինն էլ չէժանացավ», - նշում է փորձագետը:

Անդրադառնալով գներին՝ նա ընդգծում է՝ եթե գյուղատնտեսական արտադրանքը քիչ է կամ չկա, բնական է, որ գներն էլ պետք է բարձր լինեն: «Այս տարի ծիրանն ավելի թանկ էր, քան նախորդ տարի, խաղողն էլ թանկ կլինի:

Լավ ցուցանիշներ ունեինք ելակի, ձմերուկի և դեղձի ծավալների դեպքում»,ասում է մեր զրուցակիցը:

Բերբերյանի խոսքերով, բույսերի պաշտպանությունը ևս բարձիթողի վիճակում է, և առհասարակ գյուղմթերք արտադրող գյուղացին պաշտպանված չէ:

Նա նաև ահազանգում է, որ իրենց կանխատեսումներով հաջորդ գարնանը կարտոֆիլը շուկայում կվաճառվի 400-ից 500 դրամով: Բացի դա, տարեցտարի կարտոֆիլի ցանքատարածությունները պակասում են, կարտոֆիլի, ցորենի սերմացու չկա:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել