Մոսկվան եւ Անկարան բանակցություններ են վարում ռուսական Սու-57 կործանիչների մատակարարումների շուրջ. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվան եւ Անկարան բանակցություններ են վարում ռուսական Սու-57 կործանիչների մատակարարումների շուրջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Բանակցություններ են վարվում, դրանք կշարունակվեն: ՄԱԿՍ-2019-ից հետո Ռուսաստանում են մնացել մեր նախարարությունների ներկայացուցիչները, որոնք այնտեղ աշխատում են: Մենք կշարունակենք գործել՝ բանակցությունների սեղանին դնելով վարկավորման եւ համատեղ արտադրության մեր պայմանները»,- լրագրողներին ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ եթե Վաշինգտոնը Թուրքիայի F-35 կործանիչների մատակարարման իր դիրքորոշումը չփոխի, Անկարան «այդ իրավիճակից ելք կփնտրի»:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



