Գյումրու աղբանոցում հայտնաբերված 1,5-2 տարեկան երեխայի դիակի ձեռքերն ու ոտքերը կպչուն ժապավենով փաթաթված են եղել․ ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 31-ին ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ քաղաքային աղբանոցում քաղաքացիները հայտնաբերել են երեխայի դի։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել է 1,5-ից 2 տարեկան երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։
Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ երեխայի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ովքեր դեպքի վերաբերյալ կարող են հայտնել որևէ տեղեկություն, խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Մուշի բաժին, զանգահարել 1-02։
Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



