42-ամյա տղամարդը հափշտակել էր կնոջ խաչն ու շղթան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները «Օղակաձև զբոսայգու 6-րդ» հատվածից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արշակունյաց պողոտայի 42-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ րոպեներ առաջ 42-ամյա տղամարդը փորձել էր նշված վայրում բացահայտ հափշտակել անցորդ կանանցից մեկի ոսկյա շղթան և խաչը: Տուժողից ընդունվել է հաղորդում:
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



