Արգենտինան սահմանափակել է դոլարի գնումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱրգենտինայի նախագահ Մաուրիսիո Մաքրին ստորագրել է հրաման, որը նախատեսում է դոլարի ձեռքբերման սահմանափակում ազգային արժույթի անկման պատճառով: Փաստաթուղթը հրապարակվել է կիրակի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած ֆինանսատնտեսական երեւույթներն ու նախընտրական քարոզարշավի առնչությամբ անորոշությունը՝ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել փոխարժեքն ակտիվորեն կարգավորելու հնարավորության համար եւ այդկերպ ամրապնդել տնտեսության նորմալ գործառնությունը»,-ասվում է փաստաթղթում:
Համաձայն հրամանի՝ արտահանող ընկերությունները պետք է թույլտվություն խնդրեն Արգենտինայի Կենտրոնական բանկից դոլարներ ձեռքբերելու եւ դրանք արտերկիր փոխանցելու համար:
Ըստ Perfil թերթի աղբյուրների տեղեկությունների՝ սահմանափակումները կվերաբերեն նաեւ ֆիզիկական անձանց, որոնց համար սահմանված է մեկ ամսվա ժամկետ 10 հազար դոլար ձեռքբերելու համար: