Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սահմանադրական բարեփոխումներից հետո քաղաքացին կիմանա՝ ով է պատասխանատու իր իրավունքների խախտման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 Սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կիմանա, թե ով է պատասխանատվություն կրելու իր իրավունքների պաշտպանության համար:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Մինչ օրս   քաղաքացին չգիտի, թե ում մեղադրի իր իրավունքների խախտումների համար , դրա համար՝ անկախ այն բանից, թե այդ խնդիրն ում է ուղղված, նա մեղադրում է հանրապետության  նախագահին: Այսինքն՝ եթե իր խնդիրը ձախողված է դատարանում, տեղական ինքնակառավարման մարմնում, մարզպետարանում կամ մեկ ուրիշ որևէ այլ կառույցում այդ ամենի համար և այդ բոլորի փոխարեն պատասխան տվողը հանրապետության  նախագահն է: Եվ եթե բոլոր այս մեղադրանքները գնում են մեկ հասցեով, ապա այդ պատասխանատվությունն էլ մեկ անձ  է կրում, իսկ մնացած բոլոր պատասխանատուները, ովքեր իրենց վատ աշխատանքով՝ կռումպացվածությամբ, անարդարությամբ ձախողում են քաղաքացու այս կամ այն իրավունքը,  այդ պատասխանատվության կրողն ու հասցեատերը չեն դառում: Համաձայնեք, որ սա նորմալ երևույթ չէ: Իսկ այս փոփոխությունների նպատակներից ու կարևորագույն խնդիրներից մեկն էլ հենց սա է՝ նորմալացնել հենց այս դաշտը: Ով ունի լիազորություն, կկրի պատասխանատվություն և կունենա լիարժեք լիազորություն այդ խնդիրը լուծելու համար: Այ սա է ճիշտ և բնական կառավարման մեթոդը»,- նշեց Նաղդալյանը:

Հերմինե Նաղդալյանը  վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո  քաղաքացին հստակ իմանալու է, թե որ խնդրի համար ում կամ որ կառույցին պետք է դիմի: «Այնպես չէ, որ քաղաքացին չի իմանա կամ չի գտնի իր խնդրի պատասխանատուին կամ հասցեատիրոջը: Քաղաքացին արդեն գնալու է կոնկրետ խնդրի լուծման հետևից և գտնելու է իր խնդիրը կոնկրետ ձախողող հասցեատիրոջը: Հենց սա ենք մենք դրել որպես բարելավում, որով ուզում ենք լուծել այդ խնդիրները: Գործող Սահմանադրության մեջ կան այլ խնդրահարույց կետեր ևս, որոնց լուծման բանալին այս սահմանադրական բարեփոխումներն են»,-հավելեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի ընթացքին՝ նա նկատեց, որ որպես կանոն Հայաստանում ընտրական գործընթացները բավականին անհանգիստ մթնոլորտում են ընթանում, նա կարծիք հայտնեց նաև,  որ այս քարոզարշավի ընթացքում կհաջողվի դրական մթնոլորտ ստեղծել ու ընտրական մշակույթ ձևավորել:  ԱԺ փոխնագահի խոսքով՝  քայլ առ քայլ, անցնելով ժողովրդավարության կանոնները՝ Հայաստանը հասնում է ընտրարշավի իրականացման ավելի քաղաքակիրթ մակարդակի:

 

Փակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»