5 բան, որ իսկական տղամարդը երբեք չի անի հարաբերություններում
ԼԱՅՖԵրբեմն մենք մնում ենք հարաբերություններում` տանելով վատ վերաբերմունքը միայն այն պատճառով, որ իրավիճակից ելք չենք տեսնում: Երբեմն սխալմամբ կարծում ենք, որ ձևն ավելի կարևոր է, քան բովանդակությունը: Անտեսում ենք տագնապալի նշանները:
Ահա 8 բան, որոնցից կխուսափի իսկական տղամարդը, ով գնահատում է սիրելիի հետ հարաբերությունները:
Իսկական տղամարդը երբեք չի ստիպի զգալ քեզ այնպես, կարծես դու քո տեղում չես: Այո, ցավոք, շատերն իրենց հարաբերություններում հարմարավետ չեն զգում իրենց: Նմանատիպ անինքնավստահությունը կարող է շատ տարբեր պատճառներ ունենալ, այն կարող է առաջանալ ներքին անլուծելի որևէ կոնֆլիկտից: Պատճառը կարող է լինել նաև ձեր զուգընկերոջ պահվածքը: Քեզ իսկապես գնահատող ու իր կյանքը քեզ հետ պատկերացնող տղամարդը երբեք չի ստիպի զգալ, թե դու պարզապես միայն լրացնում ես իր կյանքը: Նույնիսկ եթե խնդիրն առաջացել է կնոջ ցածր ինքնագնահատականի պատճառով, իսկական տղամարդը չի բարդացնի իրավիճակը: Ավելին, նա ավելի ուշադիր ու հոգատար կլինի` փորձելով աջակցել:
Նա երբեք բռնություն չի կատարի քո հանդեպ: Ցանկացած տեսակի բռնությունը վատագույն բանն է, որ կարելի է անել դիմացինի հանդեպ: Կապ չունի` խոսքը ֆիզիկական, էմոցիոնալ, սեռական, թե հոգեբանական բռնության մասին է: Ոչ մի կենդանի արարած արժանի չէ նման վերաբերմունքի: Բռնությունը ոչ միշտ է լինում ակնհայտ: Հաճախ այն դժվար է տարբերել: Իսկական տղամարդն ինքնավստահ է, երբեք իր կնոջ հանդեպ բռնություն չի կատարի նրա հաշվի ինքնահաստատվելու ու ցույց տալու համար, թե ով է գլխավորը: Կոնֆլիկատային իրավիճակներում մանիպուլյացիոն տեխնիկաներ գործածելու փոխարեն, իսկական տղամարդը խոհեմ ու առողջ կդատի` կոմպրոմիս գտնելու համար:
Շարունակությունը ՝ այստեղ