Հայաստանի Սուպերգավաթ. Հայտնի է Արարատ-Արմենիա - Ալաշկերտ խաղի օրը
ՍՊՈՐՏArmsport.am-ը գրում է.
Այս տարի կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 24-րդ խաղարկությունը: Մրցանակը վիճարկելու են Հայաստանի 2018/19 մրցաշրջանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» և գավաթակիր «Ալաշկերտը»:
Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինն արդեն հաստատել է խաղի օրը և ժամը:
Այսպիսով, Սուպերգավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում: Սկիզբը՝ ժամը 19:00-ին:
Հիշեցնենք, որ փոխանցիկ գավաթն այժմ «Ալաշկերտինն» է, որը նախորդ խաղարկությունում 2-0 հաշվով հաղթել էր գավաթակիր «Գանձասար-Կապանին»:
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



