Մեքենան, գողոնով հանդերձ, հայտնաբերվել է. վարորդն ու ուղեւորը դիմել են փախուստի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 3-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցը օպերատիվ տեղեկություն ստանալով, որ Շիրակամուտ գյուղի տներից մեկը գողեր են մտել եւ գողոնը տեղավորելով տնից ոչ հեռու կայանված «ՎԱԶ 2106»-ի մեջ՝ փորձում են հեռանալ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանն իր անձնական օգտագործման մեքենայով հետապնդել է նշված «ՎԱԶ 2106»-ին, որը վարելիս է եղել Սպիտակի 28-ամյա բնակիչը, իսկ ուղեւորը եղել է համաքաղաքացի մեկ այլ 28-ամյա երիտասարդ: Մեքենան, գողոնով հանդերձ, հայտնաբերվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի հուշարձանի մոտ, իսկ վարորդն ու ուղեւորը դիմել են փախուստի:
Հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ՝ կասկածվողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է Սպիտակի քննչական բաժինը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



