33-ամյա տղամարդը երկաթյա ձողով հարվածել է համաքաղաքացու գլխին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում է ստացվել, որ «գլխի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 27-ամյա մի երիտասարդ եւ հայտնել, թե վնասվածքը ստացել է Ներքին Ճամբարակ թաղամասում անհայտ անձի կողմից երկաթյա ձողով գլխին հարվածելու հետեւանքով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 20.30-ի սահմաններում բաժին բերման է ենթարկվել Ճամբարակ քաղաքի 33-ամյա մի բնակիչ, որը տվել է խոստովանական բացատրություն, որ համաքաղաքացուն երկաթյա ձողով մարմնական վնասվածք հասցրել է ինքը:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



