Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել: Այս մասին Tert.am-ին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Հիշեցնենք, որ դեռ երեկ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Սամվել Ավետիսյանը և Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ազատման դիմում են գրել:
ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժյնի ղեկավար Նաիրա Հարությունյանն այսօր հերքել էր լուրը Յուրա Իվանյանի մասով:
«Նշանակվել է ծառայողական քննություն, և այդ քննության արդյունքներից ելնելով կկայացվի որոշում»,-ասել էր նա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



