Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բուքինհեմյան պալատ. 5 կմ գորգեր, 300 ժամացույց, 30,000 այցելու

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բուքինհեմյան պալատը Լոնդոնում գտնվող՝ Մեծ Բրիտանիայի միապետների պաշտոնական նստավայրն է: Այն նաև ներկայումս համարվում է աշխարհում գործող ամենամեծ թագավորական պալատը:

Այժմ այն Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի նստավայրն է: Բուքինհեմյան պալատի պատմությունը սկսվում է 18-րդ դարից: Այն սկսել են կառուցել դեռևս 1703 թվականին՝ որպես Բուքինհեմի հերցոգի տուն, սակայն 1762 թվականին այն գնել է Գեորգ 3-րդ թագավորը, որը ցանկանում էր այն իր անձնական նստավայրը դարձնել, քանի որ ՍենթՋեյմսի պալատը չափազանց փոքր էր և չուներ բավարար ձևավորում:

Հաջորդ 75 տարիների ընթացքում ճարտարապետներ Ջոն Նեշի և Էդվարդ Բլորի նախագծերով Բուքինհեմյան պալատի կենտրոնական բակի շուրջ կառուցվել է երեք լրացուցիչ շինություն: 1837 թվականին թագուհի Վիկտորյան, գահ բարձրանալով, Բուքինհեմյան պալատը պաշտոնապես հայտարարել է Մեծ Բրիտանիայի միապետների հիմնական նստավայր:

Նրա տիրապետության տարիներին պալատի ճարտարապետության մեջ նոր հավելումներ են կատարվել՝ ևս մեկ այլ շինություն և պարահանդեսների դահլիճը, իսկ պալատի հիմնական մուտքը տեղափոխվել է դեպի Հայդ պարկի Հռետորների անկյուն:

Սրանք արքայական պալատի վերջին խոշոր ճարտարապետական փոփոխություններն են: Ներկայումս էլ պալատի կենտրոնական մուտքի մոտ առկա է Վիկտորյա թագուհուն նվիրված հուշարձան:

Բուքինհեմյան պալատի ձևավորման ոճը եղել է գեորգիևյան: Հարդարման համար օգտագործվել են վարդագույն և կապույտ լապիսներ, ինչպես նաև արհեստական մարմար: Սակայն Էդվարդ 7-րդի թագավորության ժամանակ պալատը վերանորոգվել է, և արդյունքում ձևավորման ոճը փոխվել է ֆրանսիական Belle Epoque-ի, որտեղ գերակշռում են ոսկեգույն և կրեմային երանգները, իսկ որոշ սենյակներ և սրահներ չինական ոճի ձևավորում և կահավորանք են ստացել:

Այստեղ նաև օգտագործվել է այլ թագավորական պալատների ոճերի կահույք: Բուքինհեմյան պալատը հայտնի է իր այգիներով, որոնք Լոնդոնի ամենամեծ և ամենագեղեցիկ մասնավոր այգիներն են:

Դրանց ստեղծողն է Լանսելոտ Բրաունը, սակայն հետագայում դրանք վերափոխվել են Ջոն Նեշի և Ուիլ յամ Էյլթոնի կողմից:

Մասնավորապես մեծ լճակ է փորվել, որի ստեղծումը ավարտվել է 1828 թվականին: Ժամանակակից Բուքինհեմյան պալատը զբաղեցնում է 20 հա տարածք, որից միայն 3 հա-ի վրա շինություններ կան, իսկ մնացած տարածքը այգին է:

Պալատը մինչև 600 սենյակ ունի: Ներկայումս պալատը նաև մեծ պատկերասրահ է, որտեղ ցուցադրում են Ռեմբրանտի, Ռուբենսի և այլ հայտնի նկարիչների նկարներ:

Բացի այդ, ցուցադրվում են նաև ֆրանսիական և անգլիական հնաոճ կահույք և ֆրանսիական սևրական ճենապակի: Մեծ Բրիտանիայի թագուհին պալատում տարեկան գտնվում է 10 ամիս, և միայն ամառվա վերջին և աշնան սկզբին է թողնում այն:

Թագուհու բացակայության ժամանակ պալատ կարող են այցելել զբոսաշրջիկները: Թագուհու՝ պալատից բացակայությունը շատ հեշտ է պարզել, պետք է միայն նայել պալատի վրայի դրոշակի ձողին: 

Եթե թագուհին «տանն» է, ապա պալատի վրա փողփողում է նրա դրոշը: Պալատի կառուցումը իր սեփականատերերի վրա շատ թանկ է նստել, մոտ 700 հազար ֆունտ (այն ժամանակների համար՝ մեծ գումար):

Այս գինը պայմանավորված է շինարարական աշխատանքներում օգտագործված թանկարժեք նյութերով: Միևնույն ժամանակ, այն պետք է մշտապես վերանորոգել, քանի որ նման մեծ շենքում ինչ-որ բան անընդհատ կոտրվում ու փչանում է:

Օրինակ՝ թագուհի Վիկտորյայի գահ բարձրանալուց 3 տարի անց պալատի ավելի քան 1000 պատուհանից բացվում էին միայն մի քանիսը: Փաստացի Բուքինհեմյան պալատը, կարծես թե, քաղաքի մանրակերտ է:

Կա հիվանդանոց, ոստիկանության բաժին, 2 փոստային բաժանմունք, 2 սպորտային ակումբ, բար, դիսկո ակումբ և նույնիսկ լողավազան և կինոթատրոն: Պալատի հատակը ծածկում են կարմիր գորգերը, որոնց գումարային երկարությունը 3 մղոն է (մոտ 5 կմ):

Պալատում տեղադրված է ավելի քան 300 ժամացույց, որոնց սպասարկմամբ զբաղվում է 2 ժամագործ: Ընդհանուր առմամբ, պալատում ծառայում է շուրջ 700 անձ:

Այս մարդիկ պատասխանատու են պալատի մաքրման և պահպանման համար, ինչպես նաև ունեն տարբեր արարողություններ կազմակերպելու պարտականություն, ինչպիսիք են ընդունելությունները, բանկետները, պարգևատրությունները և այլն:

Միայն ամռանը պալատը ընդունում է մոտ 30 000 այցելուի, քանի որ համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ տեսարժան վայրերից մեկը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է ՄարոկկոԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԱմենատարօրինակ անհետացած գյուղերը, որոնք մինչև այսօր դատարկ են մնացելԵմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է ԱՄՆ-ը և Իսրայելը կարող են ցամաքային շրջափակում սահմանել Իրանի դեմ. The Telegraph Աշխարհի ամենատարօրինակ անհետացումները, որոնք մինչ օրս բացահայտված չենԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանՄոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից Բնակելի շենքի փլատակների մաքրման աշխատանքների ժամանակ կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԳնդակի հետևից մտել էր ջուրը․ 9-ամյա տղան խեղդվել է լճակումՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով