Չինաստանում մաքսայինները 386 կգ չորացրած օձ են առգրավել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինական Չուանչժոու քաղաքում մաքսային ծառայության աշխատակիցները 386 կգ չորացրած օձ են առգրավել, որը ներկրել են անօրինական ճանապարհով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Xinhua գործակալությանը:
Օձերը հայտնաբերվել են մոտ 10 տոննա ներկրված ապրանքներում, որոնք հայտարարագրվել են որպես գեկոն տեսակի եւ չինական սահնօձ տեսակի օձեր:
Մաքսայինները 256,8 կգ չորացրած վիշապօձեր եւ 128,8 կգ հնդկական թքող կոբրա են հայտնաբերել: Այդ տեսակները պաշտպանվում են միջազգային առեւտրի կոնվենցիայով եւ կարող են արտահանվել միայն իրավական փաստաթղթերի առկայության դեպքում:
2019 թվականից Գուանչժոուի մաքսային ծառայությունը խստացրել էր անհետացման սպառնալիքի տակ գտնվող տեսակների մաքսանենգության դեմ պայքարը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



