Մոսկվայում երեխան տաք ապուրով կաթսան շուռ է տվել իր վրա և մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայում մեկուկես տարեկան երեխան տաք ապուրով կաթսան շուռ է տվել իր վրա և մահացել ստացված այրվածքներից:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին մայրաքաղաքի բնակարաններից մեկում: Նշվում է, որ ծնողներից երկուսն էլ տանն են եղել: Հայրը խոհանոցում է եղել, երբ երեխան շուռ է տվել պատուհանագոգին դրված կաթսան:
Հայրն անմիջապես շտապ օգնություն է կանչել, իսկ մինչ բժիշկների ժամանումը ծնողները փորձել են օգնել երեխային սառը ջուր լցնելով մարմնի վրա:
Փոքրիկին հոսպիտալացրել են մոսկովյան հիվանդանոցներից մեկում: Այրվածքների մակերեսը կազմել է մարմնի 60 տոկոսը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



