Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խո­սել ճա­նա­պարհ բա­ցե­լու, հան­քը լավ կամ վատ շա­հա­գոր­ծե­լու մա­սին այ­լևս հնա­րա­վոր չէ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սիրելի ջերմուկցիներ, խնդրում եմ, ապաշրջափակել Ամուլսար տանող ճանապարհները»: Սա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի հիմնական ուղերձը:

Եթեր, որը տևեց 41 րոպեից ավելի, բարձրացվեցին հարցեր, որոնց պատասխանները Ջերմուկի բնակիչները և փորձագիտական հանրույթը վաղուց է տվել, սակայն, կարծես թե, անտեսելով դրանք, վարչապետը խնդրում է ջերմուկցիներին բացել դեպի Ամուլսար տանող ճանապարհները, որպեսզի «Լիդիան» ընկերության աշխատակիցները կարողանան մուտք գործել հանքի տարածք:

Վարչապետն ասում է՝ ՀՀ օրենսդրությամբ չկա ոչ մի մեխանիզմ, որով շրջակա միջավայրի նախարարությունը կարող է ասել, որ նոր ՇՄԱԳ պետք է իրականացվի: Սա նույնն է, ինչ ավելի վաղ «Փաստի» հետ զրույցում ասել էր էկոլոգ-իրավաբան Նազելի Գրիգորյանը, որ եթե «Լիդիանն» ասի, որ նոր ՇՄԱԳ չի անցկացնում, կառավարությունն ի՞նչ է անելու:

«Նոր ՇՄԱԳ-ի անցկացումը «Լիդիանի» իրավունքն է, չեն կարող պարտադրել, որ նա նոր ՇՄԱԳ ներկայացնի, և փորձաքննության ենթարկեն: Այդ փաստաթուղթը պատրաստում է հանքարդյունահանող ընկերությունը, հիմա կառավարությունն ինչպե՞ս կարող է իրենց տեղը որոշում կայացնել»,-նշել էր Վարդանյանը:

Հաջորդիվ Փաշինյանն ասում է՝ կառավարությունում տեղի ունեցած վերջին հանդիպում-քննարկումների ժամանակ «Լիդիանը» պաշտոնապես հայտարարել է, որ Ամուլսարի հանքը կշահագործի 100 տոկոս անվտանգ, այսինքն` ոչ մի լիտր աղտոտված ջուր չի արտահոսի արտաքին միջավայր, օդի որակը չի փոխվի, ստորերկրյա և մակերեսային ջրերը չեն աղտոտվի, կենսաբազմազանության հետ խնդիրներ չեն առաջանա: 

«Հակառակ դեպքում՝ ՀՀ օրենսդրությունից բխում են որոշակի գործողություններ, որ շեղումների պարագայում 90 օր ժամանակ է տրվում դրանք վերացնելու համար, եթե չեն վերացվում, հանքը փակվում է, և որևէ մեկն այս հարցում վերապահում չի կարող ներկայացնել:

Իմ արձանագրումը որպես պաշտոնյա հետևյալն է. առնվազն այս պահի դրությամբ՝ չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում, բայց չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները:

Մյուս կողմից չենք կարող նաև հաշվի չնստել Հայաստանի տնտեսական հանրության անհանգստությունների հետ:

Ունենք որոշակի ազդակներ, որոնք վկայում են՝ եթե Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը ճշգրիտ չկառավարենք, պետական մոտեցում չցուցաբերենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացմանը»,-նշում է Փաշինյանը:

Ուղիղ եթերի ժամանակ վարչապետը հանդես է գալիս մի քանի առաջարկներով, որոնցից առաջինն ուղղված է ջերմուկցիներին:

«Ուզում եմ Ջերմուկ քաղաքի բնակիչներին խնդրել, որ նրանք ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

Փակ ճանապարհն այսօր Հայաստանի համար, միջազգային իմիջի և վարկանիշի տեսակետից, լրջագույն պրոբլեմներ է ստեղծում: Հանձնարարական եմ տվել բնապահպանության տեսչական մարմնին, որպեսզի վերջինս Ամուլսարում սկսի ստուգումներ՝ պարզելու համար ավելի վաղ շրջակա միջավայրի նախարարության բարձրացրած մի շարք հարցերի պատասխանները: 

Միևնույն ժամանակ կան հարցեր, որոնց պատասխանները պետք է տա նախաքննությունը՝ քննչական կոմիտեում ընթացող քրեական գործով: Անկախ ամեն ինչից՝ Հայաստանի կառավարությունն ունի հնարավորություն իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ Ամուլսարի հանքում տեղի ունեցող աշխատանքների ազդեցությունը գնահատելու համար:

Ենթադրենք՝ սեպտեմբերին «Լիդիանը» նորից հասանելիություն է ստանում դեպի հանք: Իրենք պետք է նախ տարածքն ուսումնասիրեն: Վերջիններիս գնահատմամբ՝ այնտեղ ամենաշուտը շինարարական աշխատանքները կսկսեն 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:

Բուն հանքի շահագործումը տեղի կունենա ամենամոտը 2020 թվականի չորրորդ եռամսյակում, իսկ հավանական է, որ այն վերաբացվի 2021 թվականի առաջին եռամսյակում:

Այսինքն՝ հնարավորություն ունենք այս ընթացքում հանդարտ պայմաններում մեր հարցերի պատասխանները ստանալու»,-ընդգծում է Փաշինյանը: 

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս ուղիղ եթերում հնչած մտքերը և կոչը ջերմուկցիներին՝ բացելու ճանապարհները, անսպասելի չէին:

Պայքարում ենք տանտիրոջ իրավունքով, ուզում ենք, որ մեր տունն այդպիսին լինի՝ առանց հանքի: Առաջ էլ էինք ուզում, սակայն մեզ չթողեցին հասկանալի պատճառներով, և եթե հիմա էլ տարբերություն չկա, ապա էլ ինչի՞ համար էր վարչապետը և ամբողջ ժողովուրդը պայքարում 2018 թվականին:

Ջերմուկցիների հետ խոսել ճանապարհ բացելու կամ հանքը լավ կամ վատ շահագործելու մասին այլևս հնարավոր չէ»,-եզրափակում է մեր զրուցակիցը: Կապ չունի, թե հանքը որ թվականին կշահագործվի, պայքարում ենք, որ այն ընդհանրապես չշահագործվի:

«Այն դիրքորոշումը, որը նա ավելի վաղ արտահայտել էր, որ եթե հանքի շահագործումը զրո ազդեցություն ունենա Ջերմուկի և շրջակա բնակավայրերի ջրերի, օդի վրա, ապա հանքը կշահագործվի, վերահաստատեց իր ուղիղ եթերի ժամանակ:

Փորձագետներն ամեն օր մի նոր ապացույց են ներկայացնում հանքի շահագործման անթույլատրելիության մասին: 1956 թվականին Ամուլսարում հետազոտություն է իրականացվել: Փաստաթղթերից պարզ երևում է, որ այն ժամանակ Ամուլսարում շեշտը դրվել է ուրանի վրա:

Իսկ ներկայիս հետազոտությունների ժամանակ Ամուլսարում ուրանի առկայությունը չի ստուգվել, և կա ճառագայթային անվտանգության խնդիր:

Այս մասին օրերս հայտարարեց նաև ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը: Սրանք անհերքելի փաստեր են, իսկ «Լիդիանի» ՇՄԱԳ-ի մեջ բառ անգամ չկա ուրանի մասին:

Իրենք ուսումնասիրել են, ծանոթ են տարածքին, բայց փաստ է, որ չեն անդրադարձել ուրանի առկայության խնդրին: Չգիտեմ` ինչպես որակեմ վարչապետի այս վերջին հայտարարությունները»,-ասում է Ադամյանը:

Ամուլսարի խնդիրը միայն պետություն և միջազգային կազմակերպություն շփման տիրույթում չէ:

Ջերմուկի բնակիչները մեկ տարուց ավելի է՝ շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները՝ համարելով, որ երկրի ապագան շատ ավելի կարևոր է, քան առողջարանի մոտ գտնվող հանքից ստացվող ֆինանսական միջոցները, մի քանի աշխատատեղը:

Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ չի հավատում, որ վարչապետից նման հայտարարություն լսեց:

«Մեկ տարի շարունակ սպասել ենք, որ այս հարցը կլուծվի, որոշակի գործընթաց է եղել: Ջերմուկցիների համար սա հանք լինել-չլինելու խնդիր չէ, այլ կյանքի հարց է: Սպասել ենք, որ փորձաքննություն լինի, որևէ կերպ չենք խոչընդոտել որևէ գործընթացի:

Վարչապետն ասել էր՝ պատվիրել ենք հետազոտություն, դրա արդյունքների հիման վրա որոշում կկայացնենք: Հետազոտության արդյունքները հրապարակվում են, իրեն սխալ են զեկուցում, թե ոչ մի վնաս չկա, և «Էլարդ» ընկերությունը դրական եզրակացություն է տվել: Դրանից հետո խոսվում է հանքի շահագործման մասին, բայց հասկանում ենք, որ ինչ-որ բան այն չէ:

Տեղի է ունենում տեսակոնֆերանս, որի ժամանակ փորձագետներն ասում են՝ «Լիդիանի» ՇՄԱԳ-ը թերի է, կան չհաշվարկված հարցեր, ռիսկային գործոններ, հաշվարկներ, որոնք ընդհանրապես չեն էլ իրականացվել «Լիդիանի» կողմից:

Այդքանից հետո մեր վարչապետն ասում է, որ բացենք ճանապարհները, և եթե որոշ ժամանակ հետո սխալներ ի հայտ գան, դրանց հիման վրա նորից կփակենք հանքը: 

Բոլորս էլ գիտենք, որ հանքարդյունաբերության վերաբերյալ մեր օրենսդրությունը թերի է, այս դեպքում ինչպե՞ս ենք հետագայում մոնիթորինգ կամ էլ այլ գործողություններ անելու՝ սխալները պարզելու համար:

Այդ հարցը գոնե մեկ տարվա ընթացքւմ պետք է լուծված լիներ»,-ասում է Արսենյանը:

Նա անդրադառնում է ջերմուկցիների ներկայիս դիրքորոշմանը՝ վարչապետի՝ Ամուլսար տանող ճանապարհներն ապաշրջափակելու առաջարկի վերաբերյալ:

«Որևէ մեկի հետ հանքը լավ կամ վատ շահագործելու ծրագիրը մտադիր չենք քննարկել, որովհետև մեկ տարուց ավելի է՝ ջերմուկցիները հաստատակամ պայքարում են:

Միգուցե առաջին օրը, երբ փակել էինք ճանապարհը, հնարավոր լիներ ինչ-որ բան քննարկել, բայց հիմա հաստատ հնարավոր չէ»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի Մոսկվա