Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սկզբում ընկերական հարաբերություններ էինք պահում, հետո զգացմունքները տեղի տվեցին. Նարե Գրիգորյանն՝ ամուսնանալու և երկրից գնալու մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Երգչուհի Նարե Գրիգորյանը՝ Սամվել Գրիգորյանի դուստրը, շուտով պատրաստվում է մեկնել ԱՄՆ: Ըստ շրջանառվող խոսակցություններչի՝ երգչուհին մեկնում է ամուսնության նպատակով: «Իսկապես, շուտով մեկնելու եմ ԱՄՆ, բայց ոչ թե ամուսնության, այլ նշանածիս հետ տեսակցության: Սա իմ առաջին այցելությունը չէ, հաճախ եմ այնտեղ լինում և մինչ ամուսնությունն էլի կգնամ: Ինչ արած՝ մենք հեռավորության վրա ենք բնակվում և պետք է փորձենք գոնե ժամանակ առ ժամանակ տեսնվել: Դեռ չեմ ցանկանում այնտեղ մշտական բնակություն հաստատել»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:

Երկարատև լռությունից հետո նա վերջապես բարձրաձայնեց, որ իրենք նշանադրվել են օգոստոսի 14-ին, սակայն մինչ այս գաղտնի են պահել այդ ուրախ լուրը: Երգչուհու ընտրյալը Ամերիկայում ծնված և մեծացած Մովսեսն է, ով, ի դեպ, անծանոթ չէ շոուբիզնեսի աշխարհի ներկայացուցիչներին: «Ճիշտ է, կայքերը մեր նկարները գտնում էին, տեղադրում, գրում այս մասին, բայց մենք երբեք չենք հայտարարել, որ նշանվել ենք: Նա մասնագիտությամբ հոգեբան է, բայց ազատ ժամանակ երգեր, բանաստեղծություններ է գրում, որոնցից մի մասը նվիրել է մեր երգիչներին, ովքեր սիրով կատարում են»,-տեղեկացրեց նա:

Զույգը ծանոթացել է նախորդ տարի, երբ Մովսեսն առաջին անգամ Հայաստան է եկել: «Թեև նա իմ տարիքին է՝ 23 տարեկան, բայց մինչ այդ Հայաստանում չէր եղել: Ճիշտ է, ընդհանուր ընկեր ունեինք, բայց մեր ծանոթությունը շատ պատահականությունների հետ է կապված: Ի դեպ, ծանոթությունից երկու օր անց նա մեկնեց: Սոցիալական ցանցերով ինձ գտել և ընկերության հրավերներ էր ուղարկել, բայց ես չէի նկատել… Մոտ 6 ամիս անց նոր սկսեցինք շփվել: Սկզբում ընկերական հարաբերություններ էինք պահում, սակայն հետո զգացմունքները տեղի տվեցին և հարաբերությունները փոխվեցին: Նա Հայաստան եկավ ու անակնկալ հայտարարեց նշանադրության մասին»,-ժպիտով վերհիշեց Նարեն:

Մեր զրուցակիցն, ի դեպ, իր իսկ նշանադրության մասին իմացել է արարողության օրը, իսկ թե երբ կլինի հարսանիքը, դեռևս հայտնի չէ. «Նա ինձ անակնկալի բերեց՝ ասելով, որ նշանվում ենք հենց այդ օրը: Ինչևէ, գեղեցիկ էր անակնկալը: Ինչ վերաբերում է ամուսնությանը, դեռ չգիտեմ, թե երբ կլինի: Նա դեռ չի ավարտել համալսարանը: Ես կսպասեմ, մինչև ավարտի, որպեսզի ավելի հեշտ լինի նոր կարգավիճակում ապրելը: Ինքս էլ դեռ անավարտ գործեր ունեմ… Հարսանիքի հետ կապված մի քիչ բարդ է, քանի որ նա այստեղ չունի հարազատներ, ես՝ այնտեղ: Բայց, ամեն դեպքում, գեղեցիկ արարողություն կլինի և՛ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում: Բայց դեռ օր, ամիս, տարի չենք որոշել»:

Ինչ վերաբերում է այնտեղ մշտական բնակություն հաստատելուն, ապա Ն. Գրիգորյանը նշեց. «Այնպես չի, որ ես Հայաստանից ընդմիշտ եմ մեկնելու, մենք և՛ այստեղ կապրենք, և՛ այնտեղ: Աստծո կամոք՝ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է, ոչ-ոք չգիտի, թե իրեն ինչ է սպասվում հաջորդ օրը: Միայն կարող եմ ասել, որ ես առանց Հայաստանի ապրել չեմ կարող: Իմ ընտրյալն էլ դեմ չէ, որ մենք նույնիսկ մշտական բնակությամբ տեղափոխվենք Հայաստան»:

Նելլի Մարգարյան

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը