Ոստիկանները բերման են ենթարկել օտարերկրացու դրամապանակը գողացած տղամարդուն. գողոնի մի մասը չկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմեց 62-ամյա մի կին, որը օտարերկրյա քաղաքացի է եւ որպես զբոսաշրջիկ է գտնվում մեր երկրում։ Նա հաղորդում տվեց, որ գողացել են իր դրամապանակը՝ փաստաթղթերով ու բանկային քարտերով։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանցագործության բացահայտմանը միացան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները։ Նրանք օպերատիվ տվյալներ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ՝ դեպքի հաջորդ օրը հայտնաբերելով նրան։
Ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված 30-ամյա տղամարդը տվեց խոստովանական բացատրություն։ Գողոնը մասամբ հայտնաբերվել ու առգրավվել է։
Հանգամանքները պարզվում են։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



