Պուտինը դեմ է արտահայտվել դրսից Սիրիային ղեկավար պարտադրելու փորձերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ ոք չպետք է սիրիացիներին պարտադրի իրենց պետության կառավարման ձև և որոշակի ղեկավար անձի:
«Ոչ ոք չի կարող և չպետք է սիրիական ժողովրդին դրսից պարտադրի պետության կառավարման որևէձև և անձ, որը պետք է կառավարի այն: Դա պետք է որոշի միայն սիրացի ժողովուրդը»,- նշել է ՌԴ Նախագահը Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, նա հույս է հայտնել, որ սիրիական հակամարտությանը կգտնվի լուծում, որը կբավարարի բոլոր կրոնական, էթնիկ և քաղաքական ուժերին:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



