Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Գալիս է պահ, երբ ժողովրդի հանդուրժողականությունը վերածվում է անհանդուրժողականության և այդ ժամանակ ով տղամարդ է, թող փախչի.Զոյա Թադևոսյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ազգային ժողովը դեռ չի ավարտել 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հաջորդ տարի նախատեսվում է ունենալ 2,2 տոկոս տնտեսական աճ:

Այդ թվերի իրատեսական լինելու և այլ հարցերի շուրջ Past.am-ը զրուցել է տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ:

Ըստ տիկին Թադևոսյանի՝ եթե բյուջեում հսկայական է եկամուտների ու ծախսերի խզումը և եկամուտները պետք է պակասեն 8 մլրդ դրամով, ապա դա արդեն նշանակում է տնտեսական իրավիճակի վատթարացում:

«Բյուջեի եկամուտների զգալի մասը ձևավորվում է հարկերից, իսկ հարկերն էլ ստանում են տարբեր ձեռնարկություններից, նաև փոքր ու միջին բիզնեսից, ֆիզիկական անձինք էլ են հարկեր վճարում: Եթե հարկերի գանձման բազան փոքրանում է, նշանակում է, որ տնտեսական իրավիճակը վատթարացել է: Տնտեսական աճի կանխատեսումն այս պարագայում բավականին դժվար է, այն էլ 2,2 տոկոս, քանի որ Հայաստանի համար երկրաչափական պրոգրեսիայով նվազում են տնտեսական աճի հնարավորությունները: Հետևաբար, կարծում եմ, որ դա իրատեսական չէ: Այստեղ իր գործն անում է նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որն այդպես էլ չի ուզում «մարտադաշտը» լքել»,- նշեց տնտեսագետը:

Զոյա Թադևոսյանի խոսքով՝ մենք չունենք հնարավորություններ, որպեսզի աճ ապահովենք: Տիկին Թադևոսյանն ընդգծեց, որ տնտեսական հնարավորությունները ամփոփված են աշխատուժի մեջ, մարդկային գործոնի մեջ:

«Եթե հետաքրքրում է ցանկացած տնտեսական գնահատական, ապա ուշադրություն դարձրեք մարդկային գործոնի վրա: Տնտեսական միջավայրը փոքրանում է, երբ աշխատուժն արտագաղթում է: Եթե աշխատուժի վրա մեր իշխանությունները չեն դնում տնտեսական աճի հիմնական բեռը, ապա որտեղի՞ց պետք է ստանան այդ աճը: Չկա հարկային բազա, չկա աշխատուժը: Ուրեմն, մնացածը թվաբանություն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով բյուջեի պակասորդի թվին, որը կազմում է ՀՆԱ-ի 3,5 տոկոսը՝ տնտեսագետը նշեց, որ ոչ միայն այդ թիվը, այլ նաև մեր տնտեսության ողջ պատկերը խիստ մտահոգիչ է:

«Ցավով ու սարսափով նայում ու մտածում ենք, թե այս իշխանությունները ե՞րբ են պատիվ ու արժանապատվություն ունենալու՝ բարձրաձայն ասել ժողովրդին, որ իրենք սխալվել են, ներողություն խնդրելու այս ժողովրդից և գոնե բարոյական հեռանալու, հակառակ դեպքում ժողովուրդն է ստիպված լինելու նրանց հեռացնել»,-նշեց Թադևոսյանը:

Հարցին՝ ի՞նչ հույսեր է կապում Զոյա Թադևոսյանը «Ոչ»-ի հանրահավաքային պայքարի հետ, վերջինս պատասխանեց. «Գիտեք, ես միշտ էլ հույս կապում եմ: Եթե իշխանությունների հույսն այն է, որ իրենք կարողանում են կաշառել ժողովրդին և հասնել իրենց ուզածին, ապա գալիս է մի պահ, երբ այդ հանդուրժողականությունը վերածվում է անհանդուրժողականության և այդ ժամանակ ով տղամարդ է թո փախչի»:

Լևոն Փանոսյան

12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել «Գարեգին Նժդեհ» կայարանում երկու անցակետի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք հանդիպման նախապատրաստումը Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի բնակարանից և մшhացել Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքում կավելանա Ուկրաինային տրամադրվող աջակցության ծավալը Քննարկվել են ՀՀ-Վրաստան միջպետական հարաբերությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր Իրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. Ֆարմանյան Արարատի մարզի Հայանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. Մելոյան Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»