Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փա­շի­նյա­նի դիր­քե­րը բա­վա­կա­նին թու­լա­ցել են, իսկ այլ քա­ղա­քա­կան ուժե­րի վրա հեն­վելն իր գինն է ունե­նում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քաղաքական երկու ուժերի առավել սուր դիրքավորման հանգամանքը քաղաքագետ Գագիկ Համբարյանը պայմանավորում է ներքաղաքական և արտաքին մի շարք գործոնների առկայությամբ:

Խոսքը թե՛ ՀԱԿ-ի և թե՛ «Սասնա ծռերի» մասին է: Քաղաքագետի խոսքով, եթե ի սկզբանե պարզ էր ՀԱԿ-ի հետ Նիկոլ Փաշինյանի համագործակցությունը, և իրավիճակն ավելի բացահայտ դարձավ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի մտերիմները ներգրավվեցին իշխանության մեջ, ապա «Սասնա ծռերի» պարագայում պատկերը մի փոքր այլ է:

«Նիկոլ Փաշինյանը հանդիպեց մի քաղաքական ուժի հետ, որը տասը ամիս առաջ ԱԺ ընտրություններին ստացել էր ընտրողների ձայների ընդամենը 1,82 տոկոսը: Հաշվի առնելով նաև այդ ուժի ներկայացուցիչների՝ հանդիպմանը հաջորդած հայտարարությունները, մեծ հաշվով, պարզ է դառնում, որ պարոն Փաշինյանի դիրքերը բավականին թուլացել են:

Այն, որ հետհեղափոխական շրջանում էյֆորիայի նվազման հետ մեկտեղ պետք է նվազեր նաև իշխանության վարկանիշը, փաստ էր, որը չէին ժխտում նաև իշխանության ներկայացուցիչները:

Բայց այս ընթացքում տեղի ունեցան մի շարք դեպքեր, որոնք էլ ավելի ազդեցին գործող իշխանության վարկանիշի նվազման վրա, ինչը, երևի, իշխանությունները չէին սպասում: Կոնկրետ ՍԴ որոշումից հետո իշխանություններն իրենց էլ ավելի թույլ զգացին: 

Ու չնայած Նիկոլ Փաշինյանի չքմեղանալու բոլոր փորձերին, հայտարարություններին, թե «Սասնա ծռերի» հետ հանդիպումն ընդամենը նրանց ցանկությամբ է եղել, այնուամենայնիվ, այդ հանդիպումն այլ եզրակացությունների առիթ տվեց»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ «Սասնա ծռերը» հայ հասարակության մոտ չի ընդունվում որպես դասական կուսակցություն:

«Այդ ուժն ունի իր ռազմականացված թևը և չի էլ թաքցնում, որ անհրաժեշտության դեպքում կրկին կդիմի զենքի կիրառմանը:

Բացի այդ, Հայաստանում այն եզակի ուժերից է, որն ունի բացահայտ հակառուսական կողմնորոշում: Ու հենց այնպես այդ ուժի ներկայացուցչի հետ հանդիպելն անտրամաբանական է: Կարծում եմ՝ այդ հանդիպմամբ Ն. Փաշինյանը փորձեց մեսիջներ հղել ներքաղաքական ուժերին՝ բացահայտ սպառնալով «Սասնա ծռերի» հանգամանքով:

Այն նաև արտաքին քաղաքական մեսիջ ուներ՝ ուղղված Ռուսաստանին: Հանդիպումը պատահական չէր, բայց կարծում եմ, որ երկու պարագայում էլ Ն. Փաշինյանն իր ուզածին չի հասնի: Նախ՝ քաղաքական ուժերը այդքան էլ վախվորած չեն «Սասնա ծռերի» գործոնով՝ հաշվի առնելով նաև նրանց հավաքած ձայները:

«Սասնա ծռերով» պաշտոնական Մոսկվային վախեցնելը ևս անտրամաբանական է: Պաշտոնական Մոսկվան նման պրիմիտիվ քայլերի նույնիսկ չի էլ արձագանքի:

Կրեմլը ՀՀ իշխանությունների նկատմամբ դեռ կիրառում է փափուկ ուժի և դիվանագիտական մեսիջների քաղաքականությունը:

Ընդհանուր առմամբ, երբ վարկանիշի սպառման հետ մեկտեղ գործող իշխանություններին չի հաջողվում կյանքի կոչել խոստումները, ստիպված է լինում համագործակցել այնպիսի քաղաքական ուժերի հետ, որոնք, իր կարծիքով, կարող են իրեն օգնել կարճատև շրջանում:

Բայց այդ ուժերն էլ միամիտ չեն և իրենց գինն են առաջադրում: Վերոնշյալ հանդիպումից հետո «Սասնա ծռերը» բացահայտ նշեցին այդ գինը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ընդհանուր առմամբ, երբ քաղաքական գործիչը գալիս է իշխանության սեփական թիմով և ցույց է տալիս, որ ուժեղ է, բայց ընթացքում, սպառելով իր ներքին ռեսուրսները, փորձում է այլ քաղաքական ուժերի վրա հենվել, ապա դա իր գինն է ունենում:

Նա մեխանիկորեն թե՛ ներքին, թե՛ արտաքին ուղղությունների ինչ-որ ճյուղերում պետք է հաշվի առնի նաև նրանց շահերն ու առաջնահերթությունները:

Հիմա հարցը հետևյալն է. Ն. Փաշինյանը, որն ի սկզբանե իր թիմի մեջ էր ներառել Լևոն Տեր-Պետրոսյանի բազմաթիվ կողմնակիցների, ու հիմա էլ հանդիպումներ է կազմակերպում «Սասնա ծռերի» հետ, արդյո՞ք պատրաստ է ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում զիջումների գնալ:

Փաշինյանը պատրա՞ստ է հաշվի առնել «Սասնա ծռերի» ներքաղաքական ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Խնդիրը հենց սա է, իսկ Փաշինյանը և, ընդհանրապես, քաղաքական լիդերները պետք է հասկանան՝ շատ քաղաքական ուժերի կարծիքների հետ հաշվի նստելու դեպքում նույնքան շատ զիջումների պետք է գնան. ոչինչ անվճար չի լինում՝ ամեն ինչ իր գինն ունի»,-նշեց Համբարյանը՝ նկատելով, որ իրավիճակից բխող հետևանքները կարող են վտանգավոր լինել:

«ՀՀ-ն բարձրագույն մակարդակով հայտարարում է, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց զարմանալին այն է, որ երկրի ղեկավարը հանդիպում է բացահայտ հակառուսական ուժի ղեկավարի հետ:

Մյուս կողմից՝ ներքաղաքական առումով «Սասնա ծռերն» ուժային մեթոդներ կիրառելու կողմնակիցներ են, ու նրանց ներկայացուցիչների հայտարարությունները հանդիպումից հետո ցույց տվեցին, որ իրենք չեն հրաժարվում այդ մեթոդները կիրառելուց:

Ավելի լայն իմաստով՝ մենք շատ մեծ խնդիրներ ունենք, որոնք չեն սահմանափակվում ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական հարցերով: Ունենք արտաքին քաղաքական խնդիրներ, որոնք ուղղակի սպառնում են ՀՀ ֆիզիկական գոյությանը:

Ու, ցավոք, իշխանությունների ջանքերի շնորհիվ այս մեկուկես տարիների ընթացքում արտաքին քաղաքական խնդիրները 10-րդ պլան են մղված: Սեփական իշխանությունը պահելու, ինչպես նաև ներքաղաքական և շատ վտանգավոր արտաքին քաղաքական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու համար նրանք բազմաթիվ կեղծ օրակարգեր են նետում դաշտ՝ շեղելով հասարակության ուշադրությունը»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ներքաղաքական խնդիրներին զուգահեռ պետք է դիտարկել նաև արտաքին քաղաքական խնդիրները:

«ՀՀ իշխանությունները երբեք չպետք է մոռանան Հայաստանի ունեցած դիրքերն ու հնարավորությունները տարածաշրջանում: Սոցցանցերում «Հզոր Հայաստան, միասնական Հայաստան, հզոր վարչապետ» գրառումներն ընդամենը գրառում են:

Իրականում ամեն ինչ ավելի վտանգավոր ու ավելի խնդրահարույց է: Թե՛ իշխանությունները, թե՛ նրանց ընդդիմախոսները պետք է ամեն ինչ անեն, որ մեր անվտանգությունն ապահովվի:

Շատ դեպքերում չեմ ուզում բացել փակագծերը, բայց հակառուսական հռետորաբանությունը, որոշ քաղաքական ուժերի վայ հայրենասիրական կոչերը կատաստրոֆիկ հետևանքներ կարող են ունենալ մեր պետության և պետականության համար:

Այդ հռետորաբանությունը կրողներին խորհուրդ կտամ հիշել 1918-1921 թթ. տեղի ունեցած իրադարձությունները: Բացի այդ, մենք տեսանք, թե հակառուսական հռետորաբանությունն ինչի հանգեցրեց Մոլդովայում, Ուկրաինայում ու Վրաստանում: Յուրաքանչյուրն իր գինը վճարել է: 

Բոլորս շատ լավ գիտենք, թե Հայաստանում հակառուսական ֆոնի արդյունքներն ինչ գին կարժենան մեզ համար, իսկ մենք պատրա՞ստ ենք այդ գինը վճարել:

Արդյո՞ք ի վիճակի ենք այդ գինը վճարելուց հետո գոյատևել այս տարածաշրջանում»,- ասաց նա՝ շեշտելով, որ ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի, ՀՀ-ն չունի ելք դեպի ծով, ինչպես նաև այնպիսի հովանավոր երկրներ, որոնք ունեն նշված երկրները:

«Միևնույն ժամանակ, մենք տեսանք, որ այդ հռետորաբանությունը ծավալողները, վերոնշյալ իրադարձություններում ներգրավված արևմտյան ուժերը չներքաշվեցին Ռուսաստանի հետ կոնկրետ ռազմական գործողությունների մեջ»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասինՀանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանՄակրոնը խոստովանել է, որ իշխանությունները պատրաստ չէին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներինԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանԱշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Կարեն Ասլանյանը դուրս եկավ եզրափակիչ` հաղթելով Բուլղարիան ներկայացնող Էդմոն Նազարյանին․ ԱԱ Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը