Ռամոս. Կցանկանայի հանդես գալ Պրեմիեր լիգայում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել է, որ կցանկանար ուժերը փորձել Անգլիայի առաջնությունում:
«Միշտ հաճույքով եմ հետևել Պրեմիեր լիգայի հանդիպումներին: Անգլիական ֆուտբոլը գրավում է ինձ, և ես կցանկանայի հանդես գալ այնտեղ:
Այնուամենայնիվ, ես երջանիկ եմ «Ռեալում», սա իմ տունն է, և ես չեմ մտածում Մադրիդից հեռանալու մասին»,- Marca-ի հաղորդմամբ՝ ասել է Արքայական ակումբի ավագը:
Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից: Ակումբի կազմում իսպանացի պաշտպանը մասնակցել է 609 հանդիպման՝ դառնալով 84 գոլի և 39 գոլային փոխանցման հեղինակ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



