Հասմիկ Ղահրամանյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովը քիչ առաջ Հասմիկ Ղահրամանյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:
Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
«132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 106-ը: Հասմիկ Ղահրամանյանի օգտին կողմ է քվեարկել 103, դեմ՝ 3 պատգամավոր»,- ասաց Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այս պաշտոնի համար առաջադրել էր ԿԲ նախագահի գլխավոր խորհրդական Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



