Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հնարավո՞ր է միաժամանակ մի քանի «աթոռի» նստել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

politnavigator.net-ը «Փաշինյանը մեկնած ձեռքով որոշել է բազմաուղղվածություն խաղալ» վերնագրով հոդվածում գրում է, որ ըստ հայկական ԶԼՄ-ների, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է սեպտեմբերի 22-ին ԱՄՆ այցելել:

Վաշինգտոնի Պետդեպարտամենտի ղեկավարի եվրոպական հարցերով օգնական Ջորջ Քենտը նույնպես հաստատել է, որ իրենք սպասում են երևանյան հյուրին: Այսինքն, «ժողովրդավարության միջնաբերդ» է ժամանում փողոցի՝ մեծ ներուժով քաղաքական գործիչը, որպեսզի Հայաստանի համար նոր հնարավորություններ բացի:

Ինչպես երևում է, ԱՄՆ-ը ցանկանում է տաքացնել Երևանի նոր ղեկավարությանը և նույնիսկ մտադիր է որոշակի գումարներ տալ, որպեսզի մոտ ապագայում տեսնի «բարգավաճող, հաջողակ Հայաստան»: Ընդդիմությունը ծաղրում է Վովաևիչին՝ ասելով, որ «նա գնում է փող մուրալու», և այդ չար լեզուները հեռու չեն ճշմարտությունից:

Վաշինգտոնյան գործիչները սիրում են միամիտ քաղաքական գործիչներին հավատացնել, որ արտասահմանը կօգնի իրենց հետխորհրդային խառնաշփոթից ցատկել դեպի փայլող արդյունաբերական դրախտ:

Բայց դա «անվճար պանիր է թակարդում», որի համար հետագայում թանկ են վճարում: Մինչ այժմ Փաշինյանի մայդանային ռեժիմը խայծի փուլում է, սակայն հիմա Վաշինգտոնը ցանկանում է ֆինանսավորել «ժողովրդավարական բարեփոխումները»:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը հասկանում է, որ Հայաստանի հետ բարձր մակարդակի շփումների բացակայության պատճառով առկա է «երկկողմ հարաբերությունների առաջընթացի պակաս»:

Իրոք, Փաշինյանի անձնական հարաբերությունները Ամերիկայի հետ չեն ստացվում: Այնուամենայնիվ, Փաշինյանը փափագում է պաշտոնական այցով լինել ԱՄՆ-ում և, Սպիտակ տան այգում Թրամփի հետ զրուցելով, «երկաթը տաք-տաք ծեծել», քանի որ Սպիտակ տունը դեռևս հետաքրքրված է Հայաստանում հաստատված մայդանային ռեժիմով և նույնիսկ պատրաստ է չափավոր ֆինանսավորել այն:

Բայց մինչ օրս Փաշինյանի արտաքին քաղաքականությունը ուղղվածություն ունի դեպի Ռուսաստան և ԵԱՏՄ, չնայած որ ավելի վաղ բարիկադներից հնչել էին նոր Հայաստանի արևմտյան ուղղվածության դիրքորոշումներ:

Փաշինյանի հիմնական հույսերից մեկը նաև համոզելն է ԱՄՆ-ի մեծ և շատ ազդեցիկ հայկական սփյուռքին՝ դոլարով և գործով աջակցություն ցուցաբերել «բարեփոխումներին» և Հայաստանի բնակչությանը:

Հանուն այդ նպատակի Վովաևիչը ծրագրում է կրակոտ ելույթ ունենալ Լոս Անջելեսի քաղաքապետարանի մոտ գտնվող Գրանդ Պարկում: Մայդանային վարչապետը հույս ունի, որ Կալիֆորնիա նահանգի հայկական սփյուռքի առնվազն 30 հազար ներկայացուցիչ կհավաքվի նրան լսելու:

Չար լեզուները պնդում են, որ անցյալ տարի Փաշինյանի հանդիպումը Թրամփի հետ ձախողվել է, որովհետև Վովաևիչը ուղղակի ոչ ոքի չէր հետաքրքրում, և հիմա նա գնում է քաղաքական օրհնություն և, որպես խրախուսական բոնուս, փողի ճամպրուկ ստանալու:

Ենթադրվում է, որ գրեթե մեկուկես տարի Սպիտակ տունը ուղղակի Փաշինյանին հեռավորության վրա էր պահում ավելի ուշադիր «զննելու» համար: 

Հիմա Փաշինյանին հրավիրում են, որ ավելի մոտիկից ծանոթանան: Բացի դա, այդ «մայդանային» ակտիվիստը, հակառակ իր խոստումների, շատ խորն է ընկղմվել Ռուսաստանի ինտեգրացիոն նախագծերում, և ժամանակն է նրա գլուխը օդափոխել «ազատության և փոփոխության քամիներով»:

Միևնույն ժամանակ Փաշինյանը դեռևս այնքան հասկացողություն ունի, որ չի կապելու իր ձեռքերն ու ոտքերը «կանաչ էներգիայի» ամերիկյան գեղեցիկ նախագծերի գայթակղություններով, քանի որ այդ բոլոր նորարարությունները պայծառ տեսք ունեն միայն թղթի վրա, բայց գործնականում ստացվում են պալիատիվ, կամ էլ որպես ավանդական էներգետիկայի համեստ լրացում այն վայրերում, որտեղ մեծ էլեկտրակայաններ կառուցելը շահավետ չէ:

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման և գործարկման վերաբերյալ արդեն իսկ բանակցում է ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ, քանի որ նախատեսվում է փակել 1980 թվականին կառուցված և գործնականում իրեն սպառած Մեծամորի ատոմակայանը: 

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանի՝ դեպի ԱՄՆ ուղևորությունը հնարավոր է և անցնի մեկնած ձեռքով, բայց մյուս կողմից՝ ինչո՞ւ փող չվերցնել, եթե ընդունող կողմն այն առաջարկում է:

 

Երևում է, որ Վովաևիչը ցանկացել է մի փոքր բազմաուղղվածություն խաղալ, բայց ոչ թե Կուչմայի ոճով, այլ բելառուս «Բատկայի» ոգով, որը սիրում է ժամանակ առ ժամանակ երկու աթոռների վրա նստել, բայց անփոփոխ կերպով վերջում տեղափոխվում է շատ նստելուց մաշված ռուսականին: 

Դիտորդները նշում են, որ Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ այցի օրակարգը մնում է անորոշ, այսինքն, այն դեռ գտնվում է մշակման փուլում, կամ էլ ընդամենը չկան համապատասխան թեմաներ:

Շատերը կարծում են, որ Վրաստանը և Հայաստանը հետաքրքրություն չեն ներկայացնում Թրամփի վարչակազմի համար, քանի որ այդ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը իրենց օգտին փոխելը դժվար է և ծախսատար, և ընդհանրապես՝ կան ավելի կարևոր գործեր:

Բայց այնտեղից վերջնական հեռանալը ևս տարբերակ չէ, այդ իսկ պատճառով պետությունների ղեկավարների հետ հանդիպումները, եթե անգամ կայանում են, միևնույն է, կրում են ձևական բնույթ:

ԱՄՆ-ը քաջ գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղի մխացող հակամարտության հետ կապված՝ Հայաստանը ունի բազմաթիվ խնդիրներ, առկա է Ռուսաստանից կախվածություն ժամանակակից զենքի, էներգակիրների և բնական գազի մատակարարման հարցերում, և հետևաբար Ռուսաստանի ուղեծրից նրան դուրս մղելը չափազանց դժվար է:

Հայաստանում վրացական կամ ուկրաինական սցենարներով պառակտում առաջացնելը անհնար է: Ըստ երևույթին, Փաշինյանը ևս եկել է նույն մտքին և այլևս չի մտածում, որ կարելի է լքել ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը:

Մինչ պահպանվում է Հայաստանի ներկայիս կարգավիճակը, ԱՄՆ-ը և նաև Փաշինյանը չափազանց կտրուկ շարժումներ չեն անի: Մայդան-տղան դատապարտված է վազվզել երկու ուժային կենտրոնների միջև: Բայց Մոսկվան ավելի մոտ է: Հուսանք, որ Վովաևիչը դա հասկանում է:

Կամո Խաչիկյան

«Սրտի օլիգարխ» չունեցող Փաշինյանը, «մոռացված» հերքումն ու իրականությունը Թոռնիկը ձերբակալվել է իր 98-ամյա տատիկի սպանության համարԱնօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ ՊուտինԿփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո Կգործարկվի «Պարզեցված մաքսային միջանցք»Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրըԼույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը