Նիկոլ Փաշինյանը Սեւանում մասնակցում է ձկան փառատոնին (ուղիղ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սեւանում մասնակցում է ձկան փառատոնին:
Նա փառատոնին ժամանել է տիկնոջ` Աննա Հակոբյանի եւ կրտսեր դստեր` Արփիի հետ:
Նշենք, որ փառատոնը կազմակերպել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ «Ռեստորանների հայկական միություն»-ը: Ձկան փառատոնն իր բովանդակությամբ մարզում առաջին անգամ է կազմակերպվում՝ հավակնելով ձեռք բերել ամենամյա միջազգային հնչեղություն:
Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով կներկայացվեն ձկնեղենից պատրաստված զանազան կերակրատեսակներ, կլինեն համտեսի, վաճառքի եւ տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունը կուղեկցվի ազգային երգ ու պարով, մշակութային այլ համարներով ու կեզրափակվի հրավառությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



