Ի պաշտպանություն Ամուլսարի Ջերմուկից մեկնարկած ավտոերթը հասել է Երևան (վիդեո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋերմուկ առողջարանային քաղաքից մեկնարկած ավտոերթն ի պաշտպանություն Ամուլսարի հասել է Երեւան:
Ջերմուկից ժամանած ակտիվիստները հավաքվել են Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց եւ այդտեղից կմիանան երթին:
Նշենք, որ Ջերմուկից եկած ակտիվիստները կոչ են անում բոլորին միանալ այսօրվա քայլերթին, նաեւ հայտարարում են, որ իրենց պայքարը քաղաքական չէ, եւ այն ժամանակ, երբ Կառավարությունը հօգուտ Ամուլսարի որոշում կկայացնի, իրենք կդադարեցնեն պայքարը:
Իսկ երեկոյան 18:30-ին Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը միաժամանակ 3 ուղղություններով կիրականացնի քայլերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Երթը կեզրափակվի Ազատության հրապարակում՝ ժամը 20:00-ին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



