Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատների մկրտության արաողությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԽաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողություն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը:
Նրա խոսքով` կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները: «Արարողությունը սկսվելու է 13:00-ին: Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ:Մկրտությունից հետո տեղի է ունենալու մատաղի արարողություն»,-ավելացրել է նա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



