Այնուհետև հարսանեկան արարողության ժամանակ Սոբչակը հյուրերի առաջ է ներկայացել կորսետով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տեսանյութում երևում է հարսնացուն` սև թիկնոցով, սրահի կենտրոնում ծնկաչոք դիրքով` շրջապատված երիտասարդ տղամարդկանցով, որոնք կրում են կաթոլիկ վանականների թիկնոցներ և գլխաշորեր: Այնուհետև, պարողները մոտենում են Սոբչակին, դեն են գցում իրենց և հարսնացուի թիկնոցները. այստեղ երևան է եկել տոնակատարության «մեղավորի»` հարսնացուի նոր կերպարը` կորսետով, զուգագուլպաներով, որոնք երիզված են կարմիր ժապավենով: Այս ամենից հետո սկսվել է հարսնացուի պարը: