Դիլիջանի ոլորաներում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 15-ին, ժամը 18:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 86-րդ կմ-ին «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միսակ Ա., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 6 մետր սահել ձորը և բախվել ծառին. վարորդը հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



