Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԳ նախարար Մնացականյանը եւ Լիտվայի վարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ համաձայնագրի շրջանակում գործակցության շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

 

Պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ընդունել է Լիտվայի վարչապետ Սաուլիուս Սկվերնելիսը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։

 

Վարչապետ Սկվերնելիսը և նախարար Մնացականյանը դրական են գնահատել Հայաստանի և Լիտվայի միջև հաստատված գործընկերային հարաբերությունների և տարբեր մակարդակներում երկխոսության բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ երկուստեք առկա է պատրաստակամություն՝ պահպանելու այդ դինամիկան և առավել խորացնելու համագործակցությունը:

 

 

Նախարար Մնացականյանը նշել է, որ իր այցը Վիլնյուս լավ հնարավորություն է՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարները և ուղենշելու հետագա քայլերը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել էլեկտրոնային կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, ստեղծարար կրթության և այլ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման, վերոնշյալ ոլորտներում Հայաստանի և Լիտվայի փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնմանն ու իրականացմանը:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լիտվայի վարչապետին ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների օրակարգը։

 

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Լիտվայի վարչապետ Սաուլիս Սկվերնելիսը հանգամանալից մտքեր են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ։ Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնել է ԵՄ երկրներ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում Լիտվայի հաստատակամ աջակցության համար։

 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց 2019թ. Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխահային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների վրա և հույս հայտնեց, որ լիտվական կառավարությունը և առաջատար ընկերություններն իրենց ակտիվ մասնակցությունը կունենան այս միջոցառմանը:

 

 Տարածաշրջանային հարցերի համատեքստում երկուստեք ընդգծվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը։

 

ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունը Այն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Կասեցվել է «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեությունը Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Աշխարհը կանգնած է նոր վտանգի առաջ