Ձյունիկը մեկ ամսական որդուն արդեն մարզասրահ է տանում (լուսանկար)
ԼԱՅՖ
Առավել մանրամասն ՝ այստեղ
Ինստագրամից հայտնի Ձյունիկ Վարդանյանը, որը նաև դերասանական գործունեություն էր ծավալում, հուլիսի 27-ին մայրիկ է դարձել։
Նրա և ամուսնու՝ Մեսրոպի առաջնեկը ծնվել է Գերմանիայում, ուր ամուսինները մեկնեցին Ձյունիկի հղիության վերջին շրջանում։
Նորաթուխ ծնողները փոքրիկին տվել են Խաչատուր անունը։
Երեխայի ծննդից ժամեր անց Ձյունիկն Ինստագրամում լուսանկար էր հրապարակել ամուսնու և բալիկի հետ ու մակագրել. «Մեր ամենամեծ երազանքն ու սպասված հրաշքը»։
Իսկ այսօր Ձյունիկն արդեն որդու հետ հոլովաներ է հրապարակում, թեև երեխայի դեմքը դեռ չույց չի տվել։
Ընտանիքն արդեն վերադարձել է Երևան ու այստեղ նշել որդու 1 ամսականը։
Թեև Ձյունիկն արդեն որդու հետ զբոսնում է Երևանում, սակայն շարունակում է որդու դեմքը թաքցնել հետևորդներից։ Նա այսօր անգամ որդու հետ է մարզասրահ գնացել։