Ադրբեջանում լուրեր են տարածվում անհայտ հիվանդության համաճարակի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀամացանցի ադրբեջանական հատվածում տեղեկություն է տարածվել Ադրբեջանի Բալաքենսկի շրջանի Ենի Շարիֆ եւ Քայս գյուղերում իբր անհայտ հիվանդության ի հայտ գալու եւ դրա հետ կապված նշված գյուղերում կարանտին սահմանելու մասին, հայտնում է haqqin.az-ը:
Աղբյուրը միաժամանակ հայտնում է, որ երկրի առողջապահության նախարարությունն այս լուրերը հերքում է: «Բալաքենսկի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դիլբար Գուլիեւի խոսքով՝ նշված գյուղերի բուժկետեր որեւէ հիվանդությամբ չեն դիմել: Այս գյուղերին հարեւան Գաբագչյոլ ավանում նույնպես չեն գրանցվել տեղական հիվանդանոց նշված գյուղերի բնակիչների դիմելու դեպքեր»,- ասել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



