Ռուս պատգամավորը հանձնաժողովի նիստից հետո մահացել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊերմի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Ալեքսանդր Շալաեւը մահացել է անմիջապես այն բանից հետո, երբ լքել է մարզային խորհրդարանի հանձնաժողովի նիստը, հայտնում է Ura.ru-ն։
«Այսօր Շալաեւը ներկա էր սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նիստին, պատգամավորները բավական երկար էին նստել, շատ հարցեր կար։ Նիստից հետո նա գնաց ճաշելու,- պատմել է խորհրդարանում լրատվամիջոցի աղբյուրը,- Նա վատ է զգացել, կարծես թե ինֆարկտ է»։
Շալաեւը 53 տարեկան էր։ Նա ծնվել է Պերմի մարզի Բերեզնիկիում։ Նա պատգամավոր էր ընտրվել 2016թ․ սեպտեմբերի 18-ին։ Մինչ այդ Շալաեւը «Սիլվինիտ» քիմիական ընկերության առաջնային արհմիութենական կազմակերպության նախագահն էր։ Պատգամավորը կին եւ երկու զավակ ունի։



