«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի Ֆատիին
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Անսումանե Ֆատիի պայմանագրի ժամկետը, հաղորդում է Sport.es-ը:
Նոր պայմանագրով «Բարսելոնան» 16-ամյա հարձակվողին կառաջարկի տարեկան 300 հազար եվրո աշխատավարձ, սակայն առաջին թիմ հրավիրվելու դեպքում՝ աշխատավարձը կհասնի տարեկան մինչև 1 միլիոն եվրոյի:
Հիշեցնենք, որ մեկնարկած մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» առաջին թիմի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆատիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



