Երևանում Mitsubishi-ն բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի 36 AԼ 854 համարանիշի ավտոմեքենայի վարորդն Իսակովի պողոտայում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե սյանը և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, որոնք քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորներին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդի և ուղևորի ինքնությունը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



