Էնդի Ուորխոլի հանրահայտ «Մարզիկները» շարքը աճուրդի կդրվի
ՄՇԱԿՈՒՅԹԷնդի Ուորխոլի հանրահայտ «Մարզիկները» շարքը, որի շրջանակներում նկարիչը պատկերել է Մուհամմեդ Ալիի, Կարիմ Աբդուլ Ջաբարի, Դորոտի Հեմիլի եւ այլ հայտնի մարզիկների դիմանկարները, աճուրդի կդրվի։ Christie՛s աճուրդային տունը գլուխգործոցները վաճառքի կհանի նոյեմբերին՝ որպես Ռիչարդ Լ․ Վայսմանի հավաքածուի մի մաս, հայտնում է Americaru-ն։
Շարքը կազմված է 10 դիմանկարներից, եւ ակնկալվում է, որ դրանցից յուրաքանչյուրը կարժենա 200-600 հազար դոլար՝ բացառությամբ Մուհամմեդ Ալիի դիմանկարի, որի արժեքը գնահատվում է 5 միլիոն դոլար։
Վայսմանը պատվիրել է շարքի ութ հավաքածու։ Երկուսը նվիրաբերվել են համալսարանների, իսկ մեկը 2009թ․ կողոպուտի ժամանակ գողացվել է նրա տնից, սակայն ՀԴԲ-ի կողմից վերադարձվել է 2015թ․։
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



